Բնակարանի դուռը կոտրելով` 24-ամյա երիտասարդը վիճաբանել է տանտիրոջ հետ և սպանության սպառնալիքներ տվել
Իրավունք
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մարտի 19-ին` ժամը 00.30-ին, հաղորդում է ստացվել, որ 1990թ. ծնված Սերգեյ Հ.-ն ժամը 00.20-ի սահմաններում ոտքով հարվածելով և կոտրելով ծանոթի' 1982թ. ծնված Ալեքսեյ Ն.-ի բնակարանի մուտքի դուռը, վիճաբանել է նրա հետ, խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով հարվածել և վնասել է նրա ձեռքի ցուցամատը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգեյ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ