«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին յուրահատուկ հոտով մանրացրած զանգված փոխանցելու փորձը
Իրավունք
Օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատասենյակում մարտի 20-ին անձնական խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Ն. Մ-ն:
Վերջինիս ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա է եղել մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով մանրացրած զանգված: Ն. Մ-ն այն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալի: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ