Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն 

Հայաստանի իրավապաշտպանները պատրաստում են Մամիկոն Խոջոյանի հարցով ՄԻԵԴ դիմելու հայցը

Իրավունք

Ադրբեջանական կողմում դաժանաբար խոշտանգումների ենթարկված և հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելու աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն' ընդգծելով, որ ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիների իրավունքների պաշտպանության համար կարևոր է համարում ոչ մ իայն հասարակական կազմակերպությունների, այլև քաղաքական ու դիվանագիտական գործիչների աշխատանքը: «Այն, ինչ կախված է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունից, իրականացված է: Այդ թվում, մի շարք փաստաթղթերի պատրաստում, գրավոր ստորագրություն ազգակիցներից, որ մենք պետք է դրանով զբաղվենք, հանդիպում քննիչի հետ, ով զբաղվում է այդ հարցով: Խնդիրն այս պահին կայանում է նրանում, որ Մամիկոն Խոջոյանը, ինչպես գիտեք, այն վիճակում չէ, որ ինքն անձամբ հստակեցնի' ուզում է իր շահերը ներկայացնեն իր ազգակցիները, մասնավորապես, իր դուստրերն ու որդին, թե ինքն ունակ է հանդես գալ որպես բողոքարկող: Այդ դեպքում մենք պետք է հստակեցնենք' նա կարող է տալ այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որ մենք կարողանանք այդ փաթեթը կազմել»,- տեղեկացրեց Լարիսա Ալավերդյանը' նշելով, որ իրենք սպասում են Մամիկոն Խոջոյանի կազդուրմանը:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 3' «Խոշտանգումների արգելում»' ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Յուրաքանչյուր ավելորդ օր, որ Հակոբ Ինջիղուլյանը մնում է Ադրբեջանում, վտանգ է ներկայացնում, առնվազն նրա առողջության համար:

Անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցին' Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նրա գերության առաջին իսկ օրերից բարձրաձայնել են բազում խախտումների մասին. անտեսվել են թե′ Միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիայի, թե′ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցայի մի շարք դրույթներ: «Մենք հայտարարություն ենք տարածել ու պնդել, որ Միջազգային կարմիր խաչը և այլ միջազգային կազմակերպությունները դիմեն Ադրբեջանի կառավարությանը և պահանջեն, որպեսզի լինի առերես հանդիպում Հակոբ Ինջիղուլյանի և նրա ծնողների միջև: Ավելին, մենք անգամ մեղմ ենք դրել հարցը: Եթե ոչ անձամբ ընտանիքի անդամներին հանդիպի, այլ իրենց կողմից վստահելի մի անձի: Բայց դեռևս պատասխան չենք ստացել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը' նշելով, որ նման նամակ-դիմումների համար եղել են հիմքեր: «Սկզբում, երբ նկարել էին Հակոբ Ինջիղուլյանին, ստահոդ ինֆորմացիա էին տարածել, որ իբր նա հայտնել է, որ կամավոր է անցել սահմանը: Ադրբեջանից պահանջվեց տասը օր, որ ամենատարբեր ազդեցությունների ներքո ստանա այն, ինչ ասաց Հակոբը երկրորդ նկարահանման ժամանակ. այն, որ ցանկանում է գնալ երրորդ երկիր»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

«Հակոբ Ինջիղուլյանի' երրորդ երկիր տեղափոխումը որքան շուտ իրականա, այնքան լավ, քանի որ յուրաքանչյուր ավելորդ օր, որ նա մնում է Ադրբեջանում, վտանգ է ներկայացնում, առնվազն նրա առողջության համար»,-ավելացրեց մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը, բարձր գնահատելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցի առնչությամբ, նշեց, որ շատ կարևոր է, որ այդ ուղղությամբ աշխատեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլև քաղաքական-դիվանագիտական շրջանակները:

77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ուներ հոգեկան խնդիրներ, անուշադրության պատճառով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել ադրբեջանական կողմում, ուր նրան որակել էին որպես դիվերսանտ կամ նրանց ուղեկցող անձ: Այդմոտեցումը քննադատության էր արժանացել հենց ադրբեջանցիների կողմից: 77-ամյա ՄամիկոնԽոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանականլրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնեւյան կոնվենցիան: Հարցազրույցիժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Մարտի 4-ին Մամիկոն Խոջոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքովերադարձվել է Հայաստան: Նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, ուր նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր: Պարզվել է, որ նա ունի նաևհրազենային վնասվածք:

ՀՀ Զինված ուժերի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ հայտնվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը' ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով: Երկար ժամանակ կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին ադրբեջանական կողմը հայ գերուն անցելության թույլտվություն չէր տալիս: Նրա գերության հաջորդ իսկ օրը համացանցում հայտնվեց տեսնյութ, որտեղ Հակոբ Ինջիղուլյանը կրում էր ադրբեջանական զինվորական համազգեստ, ինչը Ժնևյան կնվոնցիայի խախտում է: Հետագայում տեսանյութերի միջոցով հայտնի դարձավ, որ Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ Հայաստան և ապաստան է խնդրում երրորդ երկրից: Ներկայումս այս հարցով զբացվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովը:

Անի Նազարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց
Ամենադիտված