ՍԴ-ն վերսկսել է «Կուտակայինի» դատաքննությունը (ուղիղ միացում)
Իրավունք
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ժամը 12:00-ին, 30 րոպեանոց ընդմիջումից հետո, հայտարարեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը վերսկսելու մասին: Դատաքննությունը կշարունակվի դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթով:
Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա:
Դատաքննությանը ներկա են Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ Նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: ՍԴ կողմից որպես զեկուցողներ հանդես կգան ՍԴ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Կիմ Բալայանը:
Պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային Ժողովը: Դատաքննությանը հրավիրված են նաև ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին: Դիմող կողմի ներկայացուցիչներ են հանդես գալու ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը: Պատասխանող կողմում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև խորհրդատու ՀՀ կառավարությունից: Նիստին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև «Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներ ու շահագրգիռ այլ անձինք:
Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչին ընդդիմացող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց մարտի 28-ին կանցկացնի լուռ ակցիա:
Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)