ՍԴ որոշումը բոլորի համար պարտադիր կլինի. Գալուստ Սահակյան
Իրավունք
ՀՀ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով այսօր՝ մարտի 28-ին սկսել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը: Մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ ՍԴ-ն քննության է առել նշյալ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործը:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ինքը՝ Սահակյանը ՍԴ որոշումից, ասաց. «Ակնկալիքների խնդիր չէ, Սահմանադրական դատարանն ինչպիսի որոշում կայացնի, իմ կարծիքով բոլորի համար պարտադիր կլինի»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)