Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան 

Ես ամբողջ կյանքս ձեզանից ներողություն եմ հայցելու. Վարդան Պետրոսյանը` տուժող կողմին

Իրավունք

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, վերսկսվել է ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: Այն ընդմիջվել էր մարտի 12-ին' պաշտպանական կողմի միջնորդությամբ: Դատաքննությանն այսօր ներգրավվել են Ֆրանսիայից ժամանած երկու փաստաբաններ' Ժերար Չոլաչկանն ու Մարի Տոզենը: Նիկոլայ Բաղդասարյանի հետ միասին նրանք կներկայացնեն Պետրոսյանի շահերը:

Նիստից առաջ վատացել է տուժողի իրավահաջորդներ Աննա Կարապետյանի, Հայկ Հակոբյանի եւ Արթուր Հակոբյանի ինքնազգացողությունը: Դատարան է հրավիրվել շտապօգնության բրիգադ:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին նախնական կալանքից անհապաղ ազատելու վերաբերյալ ՝ նշելով, որ նա ապօրինաբար է պահվում: Վարդան Պետրոսյանը, դատարանի կողմից խոսքի իրավունք ստանալով, նշեց, որ միանում է միջնորդությանը և ցանկանում է խոսք ասել: «Սա ճառ չի, ցուցմունք չի, ընդամենը կարծիք է՝ հիմնավորելու համար պաշտպանիս խոսքերը: Այս գործը նաև բարոյական հարց է: Ես խոսքս ուղղում եմ ձեզ, սիրելի մայրեր: Անտակ է ձեր վիշտը .. ..»,- ասաց նա:

Վարդան Պետրոսյանը, շարունակելով խոսքը, նշեց, որ լավ կլիներ, որ ինքն ընդհանրապես ծնված չլիներ: «Կարծում եմ՝ ես դրան արժանացել եմ... լավ կլիներ՝ ես ծնված չլինեի, մեռած լինեի. այդ մասին ինքս եմ ասել, լավ կլիներ' ես չլինեի, տղաներն ապրեին: Էսպես թե էնպես' նիստն ընթանալու է՝ անկախ մեր կամքից. ես դատվելու եմ»,- ասաց դերասանը: Անդրադառնալով նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն՝ նա հիշեցրեց, որ իրեն դատարան են բերել հիվանդանոցից՝ ծանր վիճակում:

Դերասանը հիշեցրեց, թե ինչպես է դատավորը դիմել քննիչին՝ հարցնելով, թե արդյոք Վարդան Պետրոսյանն այդ վիճակում ի վիճակի է վնասել, սպանել, փախչել, այն դեպքում, երբ վթարից օրեր անց բոլոր սահմանները փակ են եղել: «Ինձ համար վիրավորական էր ինձ անընդհատ որպես փախստական ներկայացնելը»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ երբ անգամ հիմքեր չկային նախնական կալանքի համար, դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, վեց ժամ անց վերադարձավ և կալանքի մասին որոշում կայացրեց:

Այնուհետև Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել տուժողներից և հասկանում է նրանց ողբերգությունը: «Դուք ասել եք, որ Վարդան Պետրոսյանը պիտի հեռուստատեսությամբ ներողություն խնդրի, տասը հեռուստաընկերություն կա այստեղ, թող աշխարհը տեսնի, կարծում եք՝ ես պիտի վախենա՞մ կամ ամաչե՞մ ձեզանից ներում հայցել: Ես ամբողջ կյանքս ձեզնից ներում եմ հայցելու, ես էլ հայր եմ, ես հաճախ եմ երեխաներին նայում, աղոթում նրանց համար ... Սա իմ ողբերգությունն է. ես գիտեմ՝ ինչ է մայր սգավոր, ինչ է հայր: Թույլ տվեք՝ հենց հիմա ծնկի գամ ձեր առաջ: Չեմ կարող, թույլ չեն տալիս, տեսնում եք՝ բարոյական քայլ եմ անում՝ օրենքն է դիմացս կանգնում, օրենքին եմ ապավինում, բարոյականությունն են դեմ տալիս»,- եզրափակեց դերասանը:

Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է' միջնորդությամն կապակցությամբ որոշում կայացնելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության' Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պետհամարանիշի ավտոմեքենան վարելով Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ եւ հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն' ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող' առնվազն 71 կմ/ժ արագությամբ: Երթևեկության ընթացքում միաժ ամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմա մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի, 870 ՕԼ 6 4 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը ծանր վնաս' որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի, ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս' առողջության տևական քայքայումով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահման
Ամենադիտված