Սահմանադրական դատարանը նիստը կշարունակի մարտի 31-ին
Իրավունք
Սահմանադրական դատարանը ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության առաջին նիստը։ Նիստը կշարունակվի մարտի 31-ին, առավոտյան ժամը 10:00-ին։
Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա:
Դատաքննությանը ներկա էին Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հարությունյանը հայտնեց, որ դատարանի կողմից որպես զեկուցողներ հանդես կգան ՍԴ անդամներ Վ.Հովհաննիսյանը և Կ. Բալայանը: Դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)