Դեռևս հայտնի չէ
Իրավունք
ՀՀ Սահմանադրական դատարանն ավարտել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի քննությունը: ՍԴ-ն գնացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու համար:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ դատարանին ժամանակ է պետք դատաքննության փուլում ներկայացված բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելու համար:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանն ասաց, որ դեռևս ՍԴ որոշման վերաբերյալ որևէ նորություն չկա, թե երբ այն կհրապարակվի, դեռևս անհայտ է:
Հիշեցնենք, որ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ է դիմել 36 պատգամավոր: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել մարտի 31-ին: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին' ԱԺ-ին, ԿԲ-ին և կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին, լսել նաև եզրափակիչ ելույթները:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)