Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի այսօր
Իրավունք
ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 31-ին անցավ խորհրդակցական սենյակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով վճիռ կայացնելու համար: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի մի քանի օր անց, քանի որ դատարանին ժամանակ է պետք դատաքննության փուլում ներկայացված բոլոր փաստաթղթերն ուսուսմնասիրելու համար:
Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի այսօր` ապրիլի 2-ին, ժամը 11-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովհաննես Պապիկյանը:
Հիշեցնենք, որ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին' ԱԺ-ին, ԿԲ-ին և Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին, լսել նաև եզրափակիչ ելույթները:
Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)