Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան Մոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ 

Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդը դեպքի վայրը չէր լքել. դատարանը նրան արդարացրել է մասնակի

Իրավունք

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (նախագահող դատավոր' Մուշեղ Հարությունյան) հաջողվել է բացահայտել, որ Վանաձորի քաղաքացի Արշակ Հարությունյանը ՀՀ քր. օր-ի 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը երթևեկության կանոնները խախտած անձի կողմից) հատկանիշներով առաջադրված մեղադրանքում անմեղ է: Վերջինս տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հետևանքով վրաերթի էր ենթարկել նույն քաղաքի երկու բնակիչների, որոնցից մեկը' տեղում, իսկ մյուսը' հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էին: Հարությունյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ նաև ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Բանն այն է, որ Արշակը, 2012թ-ի մարտի 14-ին, ժամը 2:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում մեքենան վարել է բնակավայրերում սահմանված թույլատրելի առավելագույն 60կմ/ժ-ը գերազանցող շուրջ 101.6կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում և վրաերթի է ենթարկել իրեն հանդիպակաց դուրս եկած հետիոտներին: Համաձայն մեղադրական եզրակացության' վարորդը վթարից հետո տուժածներին թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի:

Դատարանը մերժել է մեղադրյալի' ավելի ուշ ցուցմունք տալու պատրաստակամությունը.

Նախաքննության ընթացքում Արշակ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքում նշել է, որ վրաերթի պահին ինքը չի վարել ավտոմեքենան, դեպքի վայրից փախուստի չի դիմել, իսկ մյուս հարցերի կապակցությամբ հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատաքննության սկզբում նա կրկին իրեն մեղավոր չի ճանաչել: Առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք տալու դատարանի առաջարկին ամբաստանյալը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է, իսկ դատաքննության ավարտից հետո' դատական վիճաբանությունների փուլում հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ իրականում դեպքի օրն ավտոմեքենայի ղեկին ինքն է նստած եղել, մեքենայում երրորդ մարդ չի եղել, ինքը մինչև 06:00-ի սահմաններում գտնվել է դեպքի վայրում: Մեղադրյալը նաև վերը շարադրված հանգամանքների շուրջ մանրամասն ցուցմունք տալու պատրաստակամություն է հայտնել, սակայն դատարանի համոզմամբ' նրա նման պահվածքը գործի քննությունն անհարկի ձգձգելու նպատակ է հետապնդել, քանի որ նրան մեղադրանքի շուրջ ցուցմունք տալու բազմաթիվ հնարավորություն է տրվել, ինչից նա հրաժարվել է: Առաջին ատյանի դատարանն այդ պարագայում դատաքննությունը վերսկսելը համարել է գործը ողջամիտ ժամկետներում քննելու օրենսդրական պահանջներին հակասող քայլ, հատկապես, երբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել' գործով որոշակի եզրահանգումների գալու համար:

ՀՀ քր. օր-ի 244 հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով դատարանը գտել է, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ' այս հոդվածով մեղադրյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելու համար: Չկա որևէ ապացույց, որը կհերքեր ամբաստանյալի այն պնդումը, թե վրաերթ կատարելուց հետո մնացել է դեպքի վայրում և հեռացել է առավոտյան ժամը 06:00-ին:
Վկաները հաստատել են, որ մեղադրյալը չի լքել դեպքի վայրը.

Թե′ նախաքննության և թե′ դատաքննության ժամանակ վկաներն, ովքեր բնակվում են դեպքի վայրին հարակից տնակներում, պնդել են, որ վթարից հետո մեղադրյալը չի լքել դեպքի վայրը: Նույնը պնդել են նաև շտապօգնության աշխատակիցները' վարորդն ու բժիշկը: Պատիժ սահմանելիս դատարանն ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքների վրա, որ Հարությունյանը կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն և վատառողջ է. նա ՄԻԱՎ վարակակիր է, գտնվում է 3-րդ կլինիկական փուլում, ունի խիստ արտահայտված իմունային անբավարարություն և քրոնիկ հեպատիտ C:

Տուժողի իրավահաջորդը' Արշակ Հարությունյանի կինը, նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ-ի մարտի 14-ին, ժամը 5:30-ի սահմաններում, ամուսնու ընկերը զանգահարել է իրեն և հայտնել, որ ամուսինը վրաերթի է ենթարկվել և գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալի ընկերներից մեկը զանգահարել է իրեն և խնդրել հանդիպել: Նա ասել է, որ Արշակը ջահել տղա է, և որ ոչ մի վարորդ ապահովագրված չէ նման դեպքերից: Առաջարկել է մոռանալ ամեն ինչ, քանի որ եթե վարորդը դատապարտվի, միևնույն է, ամուսինը ետ չի գա: Մեղադրյալի ընկերն առաջարկել է նաև հոգալ իր ամուսնու հիվանդանոցային և մյուս բոլոր ծախսերը, որի դիմաց խնդրել է քննիչին դիմում ներկայացնել, որ բողոք չունի: Դատաքննության ընթացքում տիկինը պնդել է, որ ՀՀ Լոռու մարզի դատախազին հասցեագրված դիմումն ինքն է գրել, Արշակ Հարությունյանից պահանջ չունի, սակայն հետագայում նրանից ակնկալում է նյութական օժանդակություն:

Դատաքննության ընթացքում մյուս տուժողի իրավահաջորդը նշել է, որ ամուսինը հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած անձնավորություն է եղել, ով զոհվել է Արշակ Հարությունյանի կողմից հարբած վիճակում կատարած ծանր հանցագործության հետևանքով: Նա դժգոհություն է հայտնել, որ ամբաստանյալը դեպքից հետո դիմել է փախուստի, չի զղջացել իր կատարած հանցագործության համար, որևէ կերպ չի փորձել հարթել պատճառած վնասի հետևանքները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Արշակ Հարությունյանին արդարացրել է մասնակի: ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորել է քրեական գործի քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով' նրան դատապարտելով 6 տարի ժամկետով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը
Ամենադիտված