Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանության բաժնում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ծեծել են
Իրավունք
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործով մեղադրյալ Ա. Ք.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. մարտի 22-ին' ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկից գողություն կատարելու կասկածանքով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծեծել են' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)