Արման Մկրտումյանը հորդորել է խստորեն հետևել դատավորների վարքագծի կանոնների պահպանմանը
Իրավունք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ապրիլի 9-ին Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարների մասնակցությամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներին ու աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ դատավոր Էդգար Հովհաննիսյանին: Արման Մկրտումյանը դատավորների և աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս նշել է, որ դժգոհություններ է ստանում դատական նիստերն ուշացումով սկսելու վերաբերյալ: Նա մտահոգություն է հայտնել նաև դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումների մասին:
Արման Մկրտումյանը դատավորներին հորդորել է ցուցաբերել խիստ զգոնություն և առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավորների վարքագծի կանոնների պահպանմանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է ոչ միայն քաղաքացիների, այլ նաև փաստաբանների արտահայտած' դատական ակտերը կողմերին ուշացումով տրամադրելու մասին դժգոհություններին: Մկրտումյանի խոսքով' դա արատավոր երևույթ է, որը խախտում է անձանց իրավունքները: Նա հորդորել է հետևողական լինել ոչ միայն այդ խնդրի կարգավո րման, այլ նաև Դատալեքս տեղեկատվական համակարգում դատական ակտերի հրապարակման հարցում:
Էդգար Հովհաննիսյանն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. ապրիլի 3-ի հրամանագրով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)