Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքի նախագիծը կտա համահեղինակության և այլ հարցերի լուծումը

Իրավունք

«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքի նախագծով եթե ստեղծագործությունն ունի երկու հեղինակ, ապա նրանցից մեկի մահից հետո ժառանգները կարող են օգտվել հեղինակային իրավունքից 70 տարի շարունակ, այնինչ գործող օրենքով՝ համահեղինակի մահից հետո իրավունքները փոխանցվում էին միայն երկրորդ համահեղինակին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը, սա մեկն է այն փոփոխություններից, որ տեղ է գտել օրենքի նոր նախագծում։ «Քանի որ դաշտը արագ է փոփոխություններ կրում, կարիք եղավ կանոնակարգելու շատ դրույթներ։ Որոշվեց ոչ թե եղած օրենքը փոփոխել, այլ գրել բոլորովին նոր օրինագիծ։ Բացի բովանդակային մասից, օրենքի նախագիծը տվել է տեխնիկական հարցերի լուծումները։ Այստեղ հոդվածներն առաջ են գնում մեկը մյուսին լրացնելով, այնինչ նախորդ օրենքում հոդվածի մի դրույթը հասկանալու համար հղում էր կատարվում նույն օրենքի մեկ ուրիշ հոդվածի, ապա ևս այլ հոդվածի՝ դժվարացնելով օրենքի ընկալումը։ Հիմա օրենքն ավելի համակարգված է և տեխնիկապես հարմարեցված»,-ասաց նա։ Սահակյանի խոսքով` նոր օրենքը հիմնականում պայմանավորված է ԵՄ հեղինակային իրավունքին վերաբերող դիրեկտիվների դրույթների փոփոխությամբ, իսկ որոշ կետեր փոփոխվել են՝ ելնելով Մաքսային միությունում գործող կանոնակարգերից։

«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքի նախագծով արտոնություններ են տրվում հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Եթե նախկինում նրանց թուլ չէր տրվում առանց հեղինակի թույլատվության հարմարեցնել ստեղծագործությունն իրենց օգտագործման համար, ապա օրենքի այս նախագծով այդ կետը շտկվել է։ «Սա հիմնականում վերաբերում է թույլ տեսողություն ունեցողներին։ Նրանք կկարողանան առանց հեղինակին դիմելու ստեղծագործությունը փոփոխել այնպես, որ հարմարավետ լինի դրա օգտագործումը»,-ասաց Սահակյանը։

Օրենքի մեկ այլ դրույթով անձանց հնարավորություն է տրվում օգտագործել որևէ հեղինակի ստեղծագործությունն այն դեպքում, եթե անձամբ չեն ճանաչում նրան և չգիտեն նրա բնակության վայրը։ «Այս պարագայում բացվում է դեպոզիտ հաշիվ, որի վրա փոխանցվում է անհրաժեշտ գումարը, և 3 տարվա ընթացքում ստեղծագործության հեղինակը կարող է օգտվել այդ գումարից»,-նշեց նա։

«Հեղինակային իրավունքի մասին» օրենքի այս նախագծով դյուրացվել է նաև համալսարաններում գրքերի թվայնացման հարցը։ Եթե նախկինում թույլ չէր տրվում դասագրքերը թվայնացնել առանց հեղինակների թույլտվության, ապա այժմ դա հնարավոր կլինի իրականացնել, սակայն այն պայմանով, որ թվայնացված գրքերը տեղադրվելու են փակ ռեսուրսներում և հասանելի են լինելու միայն ուսանողներին։

Նախագծում ավելացվել է նաև դրույթ, որը վերաբերում է հոսթինգ ծառայություններ մատուցող օպերատորներին։ «Նրանք կկարողանան կանխարգելել այն կայքերը, որտեղ տեղի է ունենում հեղինակային իրավունքների խախտում»,-ասաց Սահակյանը։

«Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը լրամշակումից հետո կներկայացվի ՀՀ կառավարություն:

Գործող «Հեղինակային և հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006 թվականին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված