Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ. ՀՔԾ
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա' ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման' գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին բերման ենթարկվելու ընթացքում' ավտոմեքենայի մեջ, ապա' նույն բաժանմունքի վարչական շենքում, ոստիկանության աշխատակիցները խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են կիրառել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ