Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան Մոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ 

Հարևանուհուն ծաղկամանով վնասելը դիտարկվել է ինքնապաշտպանություն. երիտասարդ աղջիկն արդարացվել է

Իրավունք

Հարևանուհու պատուհանի տակ մի քանի ծաղկաման տեղադրելը երկու ընտանիքների համար գժտության առիթ է դարձել: Սեփական բնակարաններում դրանց համար հարմար տեղ չգտնելով' վաղեմի հարևանները հայտնվել են դատարանում:

Ծաղկամաններով միմյանց վնասելու պատճառով երիտասարդ աղջկա դեմ հարուցված քրեական գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում' Մ. Պապոյանի նախագահությամբ:

25-ամյա Հերմինե Մովսեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Բանն այն է, որ Հերմինեն տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իբր ծաղկամանով հարվածել է հարևանուհու' Նինա Մովսեսյանի գլխին, և առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս:

Դատաքննության ընթացքում, սակայն, ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և պատմել է, որ 2012թ-ի ապրիլի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում, բակից լսել է մոր' Օֆելյա Խաչատրյանի և հարևանուհու' Նինա Մովսեսյանի ձայները, որի պատճառով դուրս է եկել տանից և մորը հորդորել է տուն մտնել: Հերմինեն հավելել է, որ իր մայրիկի և հարևանուհու միջև տան ետնամասում գտնվող հողամասի պատճառով հաճախ է վիճաբանություն եղել: Աղջիկը մտածել է, որ մայրը ներս կմտնի, ուստի այլևս ուշադրություն չի դարձրել վիճաբանությանը և տուն է մտել: Սակայն կրկին ձայներ է լսել, դուրս է եկել և տեսել, որ ծաղկամաններից մեկն ընկած է պատի տակ, իսկ մյուսը' Նինայի ձեռքին է: Հերմինեն նկատել է, որ հարևանուհին ցանկանում է դրանով հարվածել իր մորը, կանգնել է նրանց արանքում և հարվածի պահին ձեռքերով ետ է հրել ծաղկամանը, որը պատահական ընկել է Նինայի գլխին:

Մեղադրյալը նախաքննական ցուցմունքը գրել է նախաքննական մարմնի թելադրանքով.

Երիտասարդ աղջիկը պնդում է, որ ինքն այդչափ բարկացած չի եղել, որպեսզի ցանկություն ունենար վնասել հարևանուհուն: Դրանից հետո Նինան ապտակել է Հերմինեին, այնուհետև կանայք քաշքշել են միմյանց, որի ժամանակ Նինան բջջային հեռախոսով հարվածել է Օֆելյայի դեմքին: Նրանք շատ նյարդայնացած վիճակում են եղել, սակայն Հերմինեին հաջողվել է նրանց բաժանել և մորը մեծ դժվարությամբ տուն տանել:

Մեղադրյալը դատարանում պատմել է, որ տուն մտնելուց անմիջապես հետո զանգահարել է շտապօգնություն: Երբ բժիշկները եկել են, Նինա Մովսեսյանը պատուհանից ասել է. «շատ լավ, այնքան եմ անելու, որ մայրդ ու տատդ սատկեն»: Աղջիկը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը գրել է քննչական բաժնի պետի տեղակալի թելադրանքով: Նա գրել էր, որ բարկացած վիճակում մոտեցել է հարևանուհուն, կանգնել նրա և իր մոր միջնամասում, ձեռքերը վեր պարզելով' բռնել է ծաղկամանն ու, թեև կարող էր այն խլելով վերցնել և մի կողմ դնել, սակայն ջղայնացած վիճակում հրել է Նինայի վրա, որի հետևանքով այն կպել է տիկնոջ գլխին, հողն էլ լցվել է ականջի մեջ: Հերմինե Մովսեսյանը դատարանում զղջացել է կատարվածի համար և խոստովանել, որ գործել է պահի ազդեցության տակ:

Տուժող Նինա Մովսեսյանը դատաքննության ընթացքում տված ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալի ընտանիքն իր տան պատուհանի տակ մի սեղան է դրել' վրան ծաղիկներ և ոչ պիտանի այլ իրեր: Ինքն Օֆելյային հարցրել է, թե ինչու է այդ սեղանն իր տան պատուհանի տակ դրել, նա էլ պատասխանել է, թե լավ է արել: Դրանից հետո ինքը սեղանի վրայից վերցրել է մեկ ծաղկաման և ցանկացել այն տեղափոխել նրանց տան պատուհանի տակ, սակայն Հերմինեն իր ձեռքից խլել է ծաղկամանն ու դրանով հարվածել իր գլխին: Այնուհետև եկել է Օֆելյան և իրեն մի կողմ հրել: Նինան վստահեցրել է, որ Հերմինեն իրեն դիտավորյալ է հարվածել, իսկ հարևանների' դատարան բերած ծաղկամաններն այն ծաղկամանները չեն, որոնցով աղջիկը հարվածել է իրեն: Նրա վստահեցմամբ' դրանք եղել են կավից, իսկ դատարան բերել են պլաստմասսե ծաղկամաններ:

Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել դեպքի վայրի զննության և փորձագիտական եզրակացությունները.

Նախաքննական մարմինը դեպքի վայրի զննություն է անցկացրել և պարզել, որ տուժող Նինա Մովսեսյանի բակը գտնվում է տան ետնամասում, որտեղ առկա են մրգատու ծառեր և այգի: Հյուսիսային կողմում կա երկաթյա աստիճանահարթակ, բետոնե պատ, աստիճանահարթակի և բետոնե պատի մեջտեղում' փայտյա աթոռ և պահարան, որի վրա կան ծաղկամաններ, իսկ դրանից մոտ 50սմ հեռավորության վրա գտնվում է մեկ աստիճան, որտեղ էլ ամբաստանյալը ծաղկամանով հարվածել է Նինա Մովսեսյանի գլխին: Նշված աստիճանահարթակից թե հյուսիս և թե արևելք գտնվում են տան պատուհաններ, որոնցից հյուսիսային պատուհանը և դուռը Հերմինեի տան պատուհանն է, իսկ արևելյան կողմում գտնվող պատուհանները' Նինա Մովսեսյանինը:

Փորձագետի եզրակացության համաձայն' տուժողի ստացած մարմնական վնասվածքները հասցվել են բութ-կոշտ առարկայով, այսինքն դա կարող է լինել ինչպես պլաստմասսայից, այնպես էլ' կավից ծաղկամանով: Գործի քննության համար դատարանը կարևորել է ոչ միայն փորձագետների եզրակացություններն, այլ նաև ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ ռեկտորի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի, թիվ 26 տեղամասի լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև «Հայկական Կարմիր խաչ» ընկերության գլխավոր քարտուղարի կողմից տրված բնութագրերը, համաձայն որոնց Հերմինե Մովսեսյանը բնութագրվել է դրականորեն:

Դատարանը որոշում կայացնելիս ուշադրություն է դարձրել նաև տուժողի, ամբաստանյալի և վկայի ցուցմունքներում նկատելի անհամաձայնությունների վրա: Պարզվում է, որ վիճաբանության ընթացքում Հերմինեի և Նինայի գործողությունների վերաբերյալ առկա են երկու իրարամերժ տվյալներ: Նինա Մովսեսյանը վերցրել է ծաղկամանը և ցանկացել այն տեղափոխել, իսկ Հերմինե Մովսեսյանը նրա ձեռքից վերցրել է այն ու դրանով հարվածել տիկնոջ գլխին: Ընդ որում' նման բան պնդել է տուժող Նինա Մովսեսյանը: Վկա Օֆելյա Խաչատրյանն էլ ասել է, որ տուժողը վերցրել է ծաղկամաններից մեկը և նետել Օֆելյա Խաչատրյանի ուղղությամբ, սակայն վերջինս խույս է տվել դրանից, որը դիպել է պատին և կոտրվել: Դրանից հետո Նինա Մովսեսյանը վերցրել է մեկ այլ ծաղկաման և կրկին ցանկացել նետել հարևանուհու ուղղությամբ, որի ժամանակ ամբաստանյալը հրել է այն' արդյունքում գցելով տիկնոջ գլխին: Սակայն այս քրեական գործով ձեռք բերված ապացույցները դատարանին խանգարել են հաստատել այս երկու իրարամերժ տվյալներից որևէ մեկը: Նույնիսկ սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Առաջին ատյանի դատարանը հաստատել է, որ միջադեպի նախահարձակը եղել է տուժողը.

Այսպիսով, առաջին ատյանի դատարանը գտել է, որ նշված երկու իրարամերժ տվյալների առկայության պայմաններում կա չփարատված կասկած' վիճաբանության ընթացքում Հերմինեի և Նինայի գործողությունների վերաբերյալ: Դատարանը սա մեկնաբանել է հօգուտ ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանի, այսինքն հաստատում է, որ 2012թ-ի ապրիլի 15-ին' ժամը 14:00-ի սահմաններում, Նինա Մովսեսյանը և Օֆելյա Խաչատրյանը պատուհանի տակ դրած ծաղկամանների պատճառով վիճաբանել են, որի ժամանակ տուժողը դրանցից մեկը վերցրել է իր ձեռքը: Այդ ժամանակ Օֆելյա Խաչատրյանի դուստրը մոտեցել մորն ու հարևանուհուն: Աղջկա գործողությունների արդյունքում էլ ծաղկամանը դիպել է Նինա Մովսեսյանի գլխին և վերջինի առողջությանը պատճառել թեթև վնաս' առողջության կարճատև քայքայումով:
Դատարանը գտել է, որ վիճաբանության ընթացքում Հերմինե և Նինա Մովսեսյանների գործողությունների կապակցությամբ սույն դատավճռի հիմքում պետք է դրվի այն, որ Նինա Մովսեսյանը վերցրել է ծաղկամաններից մեկը և նետել Օֆելյա Խաչատրյանի ուղղությամբ, սակայն Օֆելյա Խաչատրյանը խույս է տվել դրանից, որը դիպել է պատին և կոտրվել: Դրանից հետո Նինա Մովսեսյանը վերցրել է մեկ այլ ծաղկաման և կրկին ցանկացել այն նետել Օֆելյա Խաչատրյանի ուղղությամբ, որի ժամանակ մեղադրյալը հրել է տուժողի ձեռքին եղած ծաղկամանը' արդյունքում այն գցելով նրա գլխին: Այսպիսով' դատարանն արձանագրում է, որ միջադեպի նախահարձակը եղել է տուժողը, ով ցանկացել է ծաղկամանը նետել ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանի մոր' Օֆելյա Խաչատրյանի վրա, բացի այդ' տուժողի ոտնձգությունն ամբաստանյալի մոր նկատմամբ եղել է վտանգավոր, առկա և իրական: Դատարանն արձանագրել է նաև, որ ամբաստանյալի գործողությունները միտված են եղել պաշտպանելու մոր շահերը, ինչի արդյունքում վնասվել է հարևանուհու առողջությունը:

Ելնելով վերոգրյալից' դատարանը հաստատել է, որ ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանի կողմից տուժող Նինա Մովսեսյանի առողջությանը թեթև վնաս է պատճառվել անհրաժեշտ պաշտպանության պարագայում և որ ամբաստանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ուստի գտել է, որ նրա կողմից պատճառված վնասը քրեական օրենքով համարվում է իրավաչափ: Հետևաբար' ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում Հերմինե Մովսեսյանին ճանաչել է անմեղ և արդարացրել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը
Ամենադիտված