Գողություն «Օրանժից»
Իրավունք
Փետրվարի 12-ին ժամը 15:40-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատածում անհայտ անձինք Հյուսիսային պողոտայում գործող «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գրասենյակի վաճառասրահից գաղտնի հափշտակել են 70 հազար դրամ արժողությամբ Nokia մոդելի երկու բջջային հեռախոս:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գրասենյակում գործող տեսագրող սարքերը տեսագրել են գրասենյակի սրահում շրջող երկու անձնաց և հիշյալ ժամանակահատվածում երկու անգամ մոտեցել են այն տաղավարին, որտեղից կատարվել է գողությունը: Տաղավարից հեռանալիս' նրանցից մեկի մոտ եղել է սպիտակ, մյուսի մոտ' դեղին պոլիէթիլենային տոպրակ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար