ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է 

Հայերը Ֆրանսիայում. բացառիկ հաջողություններ ու նվաճումներ` հայազգի գործիչների ջանքերի շնորհիվ (ֆոտոշարք)

Սփյուռք

«Իսսիի ընկերները» միությունը ստեղծվել է 2013 թվականի սկզբում՝ վաղեմի ընկերներ Արման Ավագյանի և Հարություն (Արթուր) Խանջյանի մտահղացմամբ: Այն փաստացի փարիզյան շրջանի ամենաազդեցիկ Օ դե Սեն նահանգի ամենամեծ միությունն է դարձել՝ համախմբելով ավելի քան 300 հայերի և նրանց համակիրների:

Արման Ավագյանը, ինչպես և Հարություն (Արթուր) Խանջյանը, Ֆրանսիայի հայ համայնքի հետ աշխատելու տարիների փորձ ունեն` Հարությունը՝ որպես հայաշատ Իսսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ, իսկ Արմանը՝ որպես հայկական «Europe ArmeniaTV media group» ընկերության տնօրեն:

Դեռևս երեք տարի առաջ նրանք միահամուռ կերպով որոշել էին միավորել իրենց ուժերը` Ֆրանսիայի հայ համայնքին աջակից լինելու համար` վեր կանգնելով կուսակցական պատկանելիությունից և խմբային շահերից: 2013 թվականին նրանք հիմնադրեցին «Իսսիի ընկերները» միությունը, որի նպատակն է լավագույնս պաշտպանել Իսսի լե Մուլինո քաղաքի, ինչպես նաև Օ դը Սեն փարիզյան նահանգում բնակվող ավելի քան 50 հազար հայերի շահերը հնարավոր բոլոր օղակներում, ինչպես նաև ավելի բարձրացնելու Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների վարկանիշը` ֆրանսիացի քաղաքական գործիչների շրջանում:

Հարություն (Արթուր) Խանջյանն արդեն 14 տարի է Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի մերձավոր խորհրդականն է և շատ ակտիվ գործունեություն է ծավալում ի շահ հայ համայնքի: Նա 2014թ. տեղական ինքնակառավարման ընտրություններին ընդգրկվել է քաղաքապետի թեկնածու Անդրե Սանտինիի գլխավորած ընտրացուցակում և հաղթական 67% արդյունք գրանցելու շնորհիվ դարձել փոխքաղաքապետ` համակարգելով հայ համայնքի, տեղական ժողովրդավարության և համայնքային ենթակառուցվածքների կազմակերպման կարևորագույն ոլորտները:

Միությունն իր մեկամյա գործունեության ընթացքում կազմակերպել է բացառիկ միջոցառումներ` նպատակ ունենալով համախմբելու հայերին և հայության ներուժը:

Վերջերս «Իսսիի ընկերները» միությունը կազմակերպել է միջոցառում Ֆրանսահայ բժիշկների միության նախագահ Էդուարդ Մուրադյանի պատվին. մարդ, որն ամբողջ համայնքի բժիշկ - թերապևտն է եղել երկար տարիներ շարունակ և որի կյանքը բժիշկները հազիվ են կարողացել փրկել: Այսպիսով, նա մեծ աջակցություն ստացավ համայնքի կողմից:

Միությունը լայնամասշտաբ միջոցառումներ է իրականացրել Ֆրանսիայում` նվիրված 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցին: Ելույթներով հանդես են եկել Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, մտավորականներ: Հիշատակի տուրք է մատուցվել արհավիրքի անմեղ զոհերին, ինչպես նաև շեշտադրվել բոլոր այն հայերի մասին, ովքեր այդ տարիներին Ֆրանսիայում ջանք չխնայեցին` իրենց հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու համար:

2014-ին տեղական ինքնակառավարման ընտրություններին միությունը սատարեց հայերի մեծ բարեկամ, ֆրանսիացի հայտնի գործիչ, նախկին նախարար Անդրե Սանտինիին, ով միշտ եղել է Հայկական հարցի լուծման ջատագով և պաշտպան` լինելով ազդեցիկ Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր:

Անշուշտ, այս ամենը մի փոքր մասն է այն անգնահատելի ծառայությունների, որ մատուցում է միությունը Ֆրանսիայի հայ համայնքին: Վստահ ենք, որ միության նոր հաջողություններին անդրադառնալու առիթներ շատ կունենանք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ
Ամենադիտված