Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել
Իրավունք
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին:
Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.
Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ` Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ