Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցներն արտադրամասից մեծ քանակությամբ ձու են գողացել
Իրավունք
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ից գողություն կատարելու մասին: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ֆաբրիկայի անվտանգության հերթափոխի պետ Աշոտ Մ.-ն և նույն հերթափոխի աշխատակից Սուրենը (մնացած տվյալները պարզվում են) Արտակ Գ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ֆաբրիկայից գողացել են մեծ քանակությամբ ձու (քանակը պարզվում է), որի մի մասը վաճառել են Դավիթաշեն թաղամասում (հասցեն պարզվում է), իսկ մյուս մասը' Արարատի մարզի Գետափ գյուղի 10-րդ փողոցի մի բնակչի (տվյալները պարզվում են): Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)