Ոստիկանության աշխատակիցները սպանության սպառնալիքեր են տվել. կալանավորի հաղորդումը
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա' ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման' 2013թ. փետրվարին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժիններ, որտեղ Լոռու մարզային վարչության պետի տեղակալը, հիշյալ բաժինների պետերը և օպերլիազորները ստիպել են իրեն խոստովանել Լոռու մարզի դպրոցներից մեկից գողության կատարումը, հակառակ դեպքում' սպառնացել են սպանել կամ անհիմն մեղադրել որևէ անձի սպանության փորձ կատարելու մեջ և դատապարտել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)