Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան Մոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ 

Հրայր Թովմասյանը կողմնակից է Հայաստանում երթևեկության կանոնների խախտման համար վարորդական իրավունքից զրկելուն

Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում անցկացվող խորհրադարանական լսումների ժամանակ ներկայացրեց «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենսգրքի նախագծում ակնկալվող փոփոխությունների լուծումները: «Նոր օրենսգիրքը տասնյակ հարցերի հետ միասին պետք է լուծումներ գտնի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական պատասխանատվություններին: Նախագծի ընդհանուր մասը պատրաստ է, հիմա աշխատանքները գնում են հատուկ մասի վրա: Հուսանք, որ աշնանային նստաշրջանում ամողջական փաթեթը կներկայացվի ԱԺ քննարկմանը»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով' նոր օրենսգրքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անհրաժեշտ է պատժատեսակների շրջանակը ընդլայնել ու ներառել թե′ զգուշացումը, թե′ տուգանքը և թե′ վարորդական իրավունքից զրկումը: «Գործող օրենսգրքում մենք ընդհանուր մասում ունենք զգուշացումը, տուգանքը, որոշակի իրավունքներից զրկումը, սակայն հատուկ մասում որևէ հոդվածով զգուշացում չունենք, այն ամբողջությամբ դուրս է եկել և մնացել է միայն տուգանքը և վարորդական իրավունքից զրկումը, որը պահպանված է մեկ-երկու հոդվածներում: Մնացած հոդվածներում ունենք բացառապես տուգանքը` որպես պատժատեսակ: Ժամանակին կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ենք գնացել դրան: Սակայն, գործնականում, վերլուծությունները ցույց են տալիս, որ տուգանքը ոչ միշտ է արդյունավետ միջոց հետապնդվող նպատակներին հասնելու համար»,-ասաց Հրայր Թովմասյանը' հավելելով, որ լայն կիրառում պետք է տալ վարորդական իրավունքից զրկելուն:

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ Հրայր Թովմասյանը, սահմանված ժամկետում տուգանքները չվճարելու դեպքում դրանց կրկնապատկման, եռապատկման հարցն է: «Այս դեպքում մենք պետք է գտնենք այնպիսի գործիքակազմ, որ, մի կողմից' այդքան էականորեն չմեծացվեն տուգանքի չափերը, որ տուգանքների անհամաչափության խնդիր չառաջանա: Մյուս կողմից' մենք պետք է ունենանք արդյունավետ մեխանիզմներ, որ այս տուգանքները ճիշտ ժամանակին վճարվեն: Դրա լուծման օրինակ կարող է լինել վերահաս վտանգը, որ տուգանքը չվճարելու դեպքում իրավախախտը կզրկվի վարորդական իրավունքից»,-ասաց նա:

Նոր օրենսգրքում փոփոխությունների տեսանկյունից պատասխանատվության անհատականացման հարցն է բարձրացվում: «Ներկայումս մենք անհատականացման հնարավորությունը չունենք, ինչը ևս կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով է որդեգրվել: Մեզ մոտ հետևյալն է, եթե «Ա»-ն խախտում է իրականացնում,ապա նրա համար գործում է «Բ» պատժատեսակը, ու այստեղ հաշվի չի առնվում, թե ով է դա արել, ինչու, ինչ պարագաներում: Քննարկումների արդյունքում կարող ենք որոշել անհատականացման ինչպիսի մոտեցումներ կիրառել: Այս իմաստով մենք կարող ենք կիրառել տարբերակված մոտեցումներ»,-ասաց Հրայր Թովմասյանը' հավելելով, որ կարելի է ներմուծել քրեական իրավունքում հայտնի, բայց վարչականում անհայտ հանրային աշխատանքի ինստիտուտը:

Նա նաև նշեց, որ փնտրվող լուծումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ աշխատանքների արդյունքում են իրենք ստանալու: «Հուսանք, որ այս քննարկումների արդյունքում կունենանք լուծումներ, որոնք, մի կողմից' կապահովեն մեր ճանապարհային երթևեկության անվտանգությունը, մյուս կողմից էլ' կընդունվեն այնպիսի գործիքներ, որոնք կծառայեն մեր առջև դրված նպատակներին»,-եզրափակեց Հրայր Թովասյանը:

Ապրիլի 23-ին Ազգային ժողովում անցկացվում է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը
Ամենադիտված