Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Վարդան Մինասյանի գործով ՄԻԵԴ որոշումը ժամանակին չլուծված համակարգային խնդրի առկայության արդյունք է. Դավիթ Ավետիսյան

Իրավունք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Վարդան Մինասյանի գանգատն ու Հայաստանին ճանաչել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտող: Որպես փոխհատուցում սահմանել է 6 հազար եվրո: Հետաքրքիրն այս գործում այն է, որ ՄԻԵԴ-ը կարծես անտեսել է Վճռաբեկ դատարանի 2008 և 2009 թվականներին հրապարակված երկու որոշումներ, որոնցում, փաստացի, դեռևս 5 տարի առաջ Հայաստանի բարձրագույն դատական ատյանն ասել էր այն, ինչ նշում է ՄԻԵԴ-ն իր որոշմամբ: Վճռաբեկը Մինասյանի կալանքը համարել էր անօրինական և օրենքի բացի հարցը կարգավորել միասնական պրակտիկայով: Այս մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանի հետ:

-Մինասյանի, Պողոսյանի, Փիրուզյանի, Մալխասյանի, Սեֆիլյանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջին երեք տարիների ընթացքում ընդդեմ Հայաստանի վճիռներ է կայացրել և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում է արձանագրել' փաստելով, որ նշված անձինք պահվել են կալանքի տակ առանց դատարանի որոշման: Կարծում եմ, այստեղ համակարգային խնդիր կա և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:

- Իրոք, Ձեր կողմից նշված վճիռներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույն հարցին է անդրադարձել և նույն հիմքով մի քանի անգամ խախտում է արձանագրել: Իրավացի եք նաև այն առումով, որ այստեղ համակարգային, օրենսդրական խնդիր ունենք: Բանն այն է, որ գործող քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկելուց հետո անձին կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է, և անձը, փաստորեն, առանց դատարանի որոշման կարող է պահվել կալանքի տակ: Մեր օրենքում առկա այս կարգավորումը հակասում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին և դրա վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

-Իրավաբան չլինելով' ես չհասկացա, թե ինչու փաստաբանները, պաշտպանները կամ որևէ այլ պետական մարմին, պետք է օրենքի և կոնվենցիայի հակասության հարցը բարձրացնեին ՀՀ վճռաբեկ դատարանում: Դատարանն ինքը չէ՞ր կարող անդրադառնալ այս խնդրին և լուծել:

-Գործող քրեադատավարական օրենսդրության համաձայն, բարձրագույն դատական ատյանը' ՀՀ վճռաբեկ դատարանը, գործը վերանայում է բացառապես բողոքի առկայության դեպքում և բողոքի շրջանակներում: Ասվածը նշանակում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր նախաձեռնությամբ չի կարող անդրադառնալ որևէ հարցի' անկախ դրա կարևորությունից և հրատապությունից:

-Մինասյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014 թվականի ապրիլի 8-ին ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել: Ես գիտեմ, որ նույն գործով 2009 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես որոշում է կայացրել: Խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչպես կարող է նման իրավիճակ առաջանալ, երբ նույն գործով երկրի բարձրագույն դատական ատյանի կողմից որոշում կայացվելու պայմաններում անձը դիմում է Եվրոպական դատարան և, փաստորեն, շահում է գործը: Սա նույնպե՞ս համակարգային խնդիր առկայության հետևանք է:

-Իրավացի եք, Մինասյանի գործով որոշումը ժամանակին չլուծված համակարգային խնդրի առկայության արդյունք է: Ինչպես նշեցի, մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը, այսինքն' մինչև Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա անձն անժամկետ կարող էր պահվել կալանքի տակ: 2009 թվականի ապրիլի 10-ին կայացված որոշմամբ' ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ մեղադրողի կողմից գործը դատարան ուղարկված լինելու հիմքով անձին կալանքի տակ պահելու ժամկետի կասեցումն անձի ազատության իրավ ունքի անօրինական սահմանափակում է: Նման եզրահանգման հիմքը «Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում արտահայտված դիրքորոշումներն էին: Արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտավ, որ այն դեպքում, երբ կալանքի երկամսյա ժամկետի ավարտին մնացել է 15 օրից քիչ ժամանակ, այսինքն' քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի կայացման ժամկետից պակաս ժամանակ, նախաքննական մարմինը գործը դատարան ուղարկելու հետ միաժամանակ պետք է լու ծի նաև անձի կալանքի հարցը, այն է' պետք է անձին ազատ արձակի, եթե վերացել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, կամ դատարանին միջնորդություն ներկայացնի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքերը:

Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի որոշման կայացումից հետո, այսինքն' արդեն չորս տարի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պրակտիկան փոփոխվել է և նախքան գործը դատարան ուղարկելը մինչդատական վարույթն իրականացնող մարմինը լուծում է մեղադրյալի կալանքի հարցը: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ եթե ժամանակին չկայացվեր Վարդան Մինասյանի գործովորոշումը, և դրանում արտահայտված իրավական դիրքորոշումների ուժով մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավորված չլիներ մ ինչև գործը դատարան ուղարկելը լուծել անձի կալանքի հարցը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հիմքով ընդդեմ Հայաստանի կայացված վճիռներն անհամեմատ շատ կլինեին: Վարդան Մինասյանի գործով որոշումը շատ լավ օրինակ է հասկանալու, թե ինչպես է կիրառվում նախադեպը և ինչ նշանակություն ունի այն: Տվյալ դեպքում Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, ներպետական մակարդակում ապահովելով անձի ազատության իրավունքի իրացման պատշաճ երաշխիքներ' դարձավ անձի իրավունքի պաշտպանության ներպետական միջոց: Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կանխարգելեց բազմաթիվ գործերով Հայաստանի Հանրապետության կողմից համանման խախտումներ թույլ տալու և, հետևաբար, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ խախտումների հիմքով վճիռների կայացումը:

-Չորս տարի է փոխվել է պրակտիկան, իսկ օրե՞նքը:

-Օրենքը' ոչ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասը նույն խմբաբգրությամբ դեռևս առկա է: Ցավոք, օրենսդիր մարմինը հետևողական չէ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումներին: Ի տարբերություն ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների, որոնց հիման վրա փոփոխություններ են կատարվում օրենքում, ՀՀ վճռաբկ դատարանի որոշումներում արձանագրված կոնվենցիոն խնդիրները համապատասխան օրենսդրական փոփոխությունների չեն հանգեցնում: Արդյունքում ստացվում է, որ պրակտիկան փոփոխվում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների և ոչ թե օրենքի փոփոխության արդյունքում:

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չգիտե՞ր Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մասին:

-Իհարկե գիտեր, անգամ Վարդան Մինասյանի գործով որոշումից մեջբերումներ են արված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի' «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշման մեջ: Խնդիրը նրանում է, որ Եվրոպական դատարանը խախտում է արձանագրել մինչև Մինասյանի գործով որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում գործող օրենքի կապակցությամբ:

-Որոշման մասին իմանալու պարագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չպե՞տք է արդյոք հաշվի առներ այն: Մասնավորապես, ընդդեմ Հայաստանի վճիռկայացնելիս չպե՞տք է հաշվի առներ, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոն վենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում արձանագրելու հիմք հանդիսացած օրենսդրական կարգավորումը փաստորեն չի գործում:

-Կարծում եմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող էր հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանի պրակտիկան փոխվել է: Մասնավորապես, երկրի բարձրագույն դատական ատյանի որոշմամբ արդեն չորս տարի է, չի կիրառվում այն օրենքը, որը Վարդան Մինասյանի գործով վճռում անձի իրավունքի խախտման հիմք է հանդիսացել:

-Փաստորեն, Վարդան Մինասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և իր իրավունքների խախտումը ճանաչվելու արդյունքում փոխհատուցում է ստացել այն պատճառով, որ ներպետական օրենսդրության հիման վրա նման հնարավորություն չուներ: Ներպետական մակարդակում ընդամենը արձանագրվել է կիրառված օրենքի հակասությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասին ևկոնկրետ Վարդան Մինասյանի իրավունքների վերականգնման համար որևէ երաշխիք չի ՞ապահովվել:

-Մինչև այսօր մեր երկրի օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական, այդ թվում' ապօրինի կալանավորման համար փոխհատուցում ստանալու անձի իրավունքը:

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստորեն միայն 7 օրվա՞ համար է խախտում արձանագրել: Եթե ես չեմ սխալվում, Վարդան Մինասյանը կալանքի տակ պահվել է ավելի քան մեկ տարի:

-Իսկապես, Մինասյանը 1 տարի 4 ամիս 16 օր պահվել է կալանքի տակ, և այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խախտում չի արձանագրել: Եվրոպական դատարանը գտել է, որ կալանավորման վերաբերյալ ներպետական դատարանների որոշումները հիմնավորված են, մասնավորապես ներպետական դատարանները պատշաճ հիմնավորել են Վարդան Մինասյանին կալանքի տակ պահելը և հրաժարվել են նրան ազատ արձակել' հաշվի առնելով հետևյալ չորս հանգամանքները, այն է'

ա) առկա է լուրջ կասկած, որ անձը կատարել է իրեն մեղսագրվող արարքը

բ) մեղսագրվող արարքը ծանր հանցանք է

գ) անձը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ ազդեցություն ունենալ վարույթի վրա: Նման հետևության հանգելու հիմք է հանդիսացել ենթադրյալ հանցանքի համար պատասխանատվություն սահմանող հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի խստությունը:

դ) առկա է անձի կողմից նոր հանցանք կատարելու վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս դիրքոորշումը շատ կարևոր է: Կարծում եմ, որ այս գործով Եվրոպական դատարանի ձևավորած դիրքորոշումները մեծապես կնպաստեն կալանքի վերաբերյալ դատարանների պրակտիկան «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելու գործում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված