Քաղաքացին խմած ծանոթի գրպանից գումար է գողացել
Իրավունք
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ժամը 16.45-ին, բաժին են հրավիրել 1974թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 30-ին Շերամի փողոցի թիվ 113 շենքի բակում իր ծանոթ Կարենն օգտվելով այն հանգամանքից, որ ինքը խմած է' իր տաբատի գրպանից գողացել է 139 հազար դրամ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1979թ. ծնված Կարեն Ա.-ն է, ժամը 17.15-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)