ՀՔԾ-ում վերսկսվել է ոստիկանի կողմից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործով վարույթը
Իրավունք
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախությամբ' խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակություն կատարելու դեպքի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով կասեցված վարույթը:
2013թ. մարտի 28-ին ոստիկան Արմեն Սարգսյանը խարդախությամբ' խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, Է. Ս.-ից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: 2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)