Ալավերդիում երիտասարդների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ
Իրավունք
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից մայիսի 5-ին` ժամը 13.45-ին, բերման են ենթարկել 1990թ. ծնված Գևորգ Խ.-ին, որը նշված վայրում վիճաբանելով 1986թ. ծնված Վալերիկ Կ.-ի հետ' դանակով հարվածներ է հասցրել նրան` ոտքերի շրջանում պատճառելով վնասվածքներ: Վալերիկ Կ.-ին ոստիկանության ծառայողները տեղափոխել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի' նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ:
Քննությունը վարում է ոստիկանության քննչական բաժանմունքը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)