Ոստիկանությունն անցած 1 օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպք
Իրավունք
Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 18 դեպքից' 12-ը, խարդախության 8 դեպքից' 6-ը, ապօրինի ծառահատման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 3, գողության' 5, խարդախության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)