Մոսկվայում սպանության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի
Իրավունք
Մայիսի 10-ին Մոսկվայի հյուսիս-արևելյան մասում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել չորս տղամարդկանց միջև: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
«Միջադեպի արդյունքում դանակի հասցված վնասվածքներից սպանվել է մեկ մարդ: Իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում՝ մի քանի ժամ անց, հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության` 1990 թվականին ծնված քաղաքացի:Ըստ նախնական տվյալների՝ անձը սրտի շրջանում դանակի մահացու հարված է հասցրել 1984 թվականին ծնված տղամարդուն և դանակի մի քանի հարվածով վիրավորել է 1985 թվականին ծնված տղամարդուն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Միջադեպի մանրամասները բացահայտվում են:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)