Զատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմաց Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ Հայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. Այվազյան Ադրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալները P.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվը Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան 1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետները Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան 115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) 

Գևորգ Կոստանյանը պարզաբանել է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը պարզաբանել է «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը: «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» (Minasyan v. Armenia, 2014թ., գանգատ թիվ 44837/08) գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է առել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հարցը, և Վ.Մինասյանի գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրել, իսկ մյուս մասերով արձանագրած խնդիրները ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ ստացել են Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին համապատասխանող լուծում:

Գևորգ Կոստանյանի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. «Այս գործով Եվրոպական դատարանի ձևավորած դիրքորոշումները կարևոր են, քանի որ լրացնում են քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքների ապահովման կոնվենցիոն երաշխիքների համակարգը:

Այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ սույն գործի հետ կապված սկզբունքային նշանակության մի քանի հարցի:

Դիմումատու Վարդան Մինասյանը նախնական կալանքի տակ է եղել 2007թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2009թ. մայիսի 8-ը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 1 տարի 4 ամիս 16 օր:

Գնահատելով նշված ժամանակահատվածում Վ.Մինասյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ ՀՀ դատարաների որոշումները՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դրանք եղել են հիմնավորված հետևյալ հիմնական պատճառներով՝ 1) հիմնավոր կասկածի առկայությունն առ այն, որ անձը կատարել է իրեն մեղսագրվող արարքը. 2) մեղսագրվող արարքի ծանր աստիճանը. 3) փախուստի դիմելու և գործի քննությանը խոչընդոտելու մտավախությունը՝ պայմանավորված անձին մեղսագրվող արարքի համար նախատեսված պատժի խստությամբ. 4) նրա կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը:

Այս եզրահանգումը Եվրոպական դատարանը հիմնավորել է գործում առկա տվյալներով: Մասնավորապես, արձանագրվել են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են համոոզիչ ապացույցները կալանքի ողջ ընթացքում հիմնավոր կասկածի առկայության մասին, Վ.Մինասյանի թշնամական հարաբերությունները տուժող կողմի հետ, Վ.Մինասյանի գույքի ոչնչացումը վերջինիս՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում, գործի առանձնակի բարդությունը և այլն:

Ուստի, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրվել:

Եվրոպական դատարանը քննության է առել նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հարցը: Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում չէ մինչդատական վարույթի ընթացքում կալանքի տակ պահելու՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը լրացել է 2008 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ Հյուսիսային քրեական դատարանը գործը վարույթ ընդունելու և կալանքի որոշումը կայացրել է 2008թ. հոկտեմբերի 15-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասն այս առնչությամբ ամրագրում է, որ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկելուց հետո անձին կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է և անձն առանց դատարանի որոշման կարող է պահվել կալանքի տակ: Այսպիսի կարգավորումն, իհարկե, հակասում է եվրոպական չափանիշներին և մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը, այսինքն՝ մինչև Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը հիշյալ իրավանորմի հիման վրա ձևավորված պրակտիկան նույնպես չէր բխում Եվրոպական դատարանի իրավական չափանիշներից:

Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները՝ 2009 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը համակարգային առումով այս խնդիրը լուծել է՝ արձանագրելով, որ այն դեպքում, երբ կալանքի երկամսյա ժամկետի ավարտին մնացել է 15 օրից քիչ ժամանակ, այսինքն՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի կայացման ժամկետից պակաս ժամանակ, նախաքննական մարմինը գործը դատարան ուղարկելու հետ միաժամանակ պետք է լուծի նաև անձի կալանքի հարցը: Այսինքն՝ նախաքն նական մարմինը պետք է անձին ազատ արձակի, եթե վերացել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, կամ դատարանին ներկայացնի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքերը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումներին Եվրոպական դատարանը հղում է արել նաև Պողոսյան ընդդեմ Հայաստանի գործով վճռում (Poghosyan v. Armenia, 2011թ., գանգատ 44068/07, կետ 62):

Այս խնդիրը լուծում է ստացել նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 208-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ «Եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ»:

Մինասյանի գործով վճռում Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված իրավունքի խախտման հարցին: Այս կապակցությամբ դատարանը նշել է, որ կալանքի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Վ.Մինասյանի 2008թ. սեպտեմբերի 22-ի բողոքը մերժելը այն հիմքով, որ գործն այլևս մինչդատական վարույթում չէ, նրա՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված իրավունքի ոչ արդարացված սահմանափակում է:

Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հիման վրա Վճռաբեկ դատարանի որոշումներով այս հարցին ևս տրվել է լուծում: Մասնավորապես, Ա.Ղավալյանի գործով 2008թ.-ի նոյեմբերի 28-ի որոշման մեջ Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարել անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքի սահմանափակումը' ելնելով այն հանգամանքից՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, թե դատական քննության փուլում գտնվող գործի շրջանակ ներում են դրանք բողոքարկվել:

Մեկ այլ՝ Կ.Մնացականյանի գործով 2008թ.-ի դեկտեմբերի 26-ի որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արտահայտել է նույն դիրքորոշումը՝ նշելով, որ անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքի սահմանափակումը դատավարության փուլի ավարտման պատճառաբանությամբ հակասում է ՀՀ քրեադատավարական օրենսդրությանը:

Այսպիսով, Վ.Մինասյանի գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրել, իսկ մյուս մասերով արձանագրած խնդիրները ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ ստացել են Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին համապատասխանող լուծում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմացՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում
Ամենադիտված