Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան Այս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից Քոչարյանի գործով 60 քննիչ է ներգրավված. Ռուսաստանը փոխում է մարտավարությունը (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ Շաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Hyundai Elantra»-ն գլխիվայր հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում Նեպալում տարերքն ազդել է առնվազն 93 հազար մարդու վրա 

Ռուսաստանում բնակվող «օրենքով գողերն» ու հեղինակությունները աջակցություն են հայտնել Լյովիկին և Տույին. հայկական կրիմինալ աշխարհում պատերազմ է հասունանում

Իրավունք

Հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել այն բանից հետո, երբ մարտի վերջին ծեծի ենթարկվեց հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը: Մելքոնյանին ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկը, ով միաժամանակ նաև խոշոր բիզնեսների փայատեր է:

Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև տեղի ունեցած թեժ խոսակցությունն այնքան էր ծավալվել, որ Տույը ու Լյովիկն իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկցորդներին:

Եվ ահա, օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու «Երրորդ մասցի» Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում և չեն մասնակցել հավաքին:

Lurer.com-ի տեղեկություններով՝ գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը և ուրիշներ: Սակայն այն, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկվել են՝ չի համապատասխանում իրականությանը:

«Օրենքով գողերը» հավաքի ժամանակ հայտարարել են, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկված են, սակայն նույն գողական օրենքներով գրեթե պարտադիր է նման հավաքներին մյուս կողմի ներկայությունը, որը կամ պատասխան՝ «ատչոտ» է տալիս իր արարքներին, կամ լսում և ընդունում է մեղադրանքը: Մինչդեռ Տույն ու Լյովիկը չեն մասնակցել գողական «սխոդկային», որովհետև մինչ այդ իրենք են հանդիպման հրավիրել Օշականցի Գևորիկին՝ իրենց հասցեին արված արտահայտություններին պատասխան տալու համար, ինչին Գևորիկը հրաժարվել է մասնակցել:

Տարօրինակ կարող է համարվել, որ «սխոդկայից» անմիջապես հետո Օշականցի Գևորիկի կողմից Տույի և Լյովիկի հեղինակազրկման՝ «օրենքով գողերի» վճռի մասին մասին այսպես կոչված «քսիֆ» է ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ այն դեպքում, երբ վերջիններս դատապարտված չեն և գտնվում են ազատության մեջ: «Օրենքով գողի» այս քայլը լուրջ բախումների է հանգեցրել քրեակատարողական հիմնարկներում:

«Քսիֆ» ստանալով Գևորիկից՝ Նուբարաշենի «զոն նայողը» իր մոտ է հրավիրել հեղինակավոր դատապարտյալներին և հայտարարել է «օրենքով գողերի» վճռի մասին, ինչից հետո Լյովիկի դատապարտյալ ընկերները եռման ջուր են լցրել նրա վրա ու ծեծի են ենթարկել: Այս պահին վերջինս գտնվում է ծանր վիճակում: Իսկ «Սևան» քրեակատարողական հիմնարկում «օրենքով գողերի» կողմը ներկայացնող դատապարտյալները դաժան ծեծի են ենթարկել «Երրորդ մասցի» Լյովիկի ընկերոջը, ով չի համաձայնվել ընկերոջ դեմ հնչեցված մեղադրանքի հետ և պատասխան մեղադրանքներ է հնչեցրել օրենքով գողերի հասցեին: Լյովիկի ընկերոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ միջադեպով մտահոգված են Ռուսաստանում բնակվող «օրենքով գողերն» ու ազդեցիկ քրեական հեղինակությունները: Չի բացառվում, որ նրանք առաջիկա օրերին կայցելեն Հայաստան: Նրանցից շատերը այս միջադեպի առնչությամբ իրենց աջակցությունն են հայտնել Լյովիկին և Տույին:

Հստակ է, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու և պարզ չէ, թե ով հաղթող դուրս կգա այս պատերազմից՝ ծեծված օրենքով գողը, թե նրան ծեծի ենթարկողները: Սակայն մի բան ակնհայտ է, որ բախում է հասունանում ավանդական, «հին» «օրենքով գողերի» և երիտասարդ սերնդի քրեական հեղինակությունների միջև:

Ի դեպ, «Երրորդ մասցի» Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող հայտնի «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է: Չնայած այն հանգամանքին, որ Լյովիկը հաճախ է հայտնվում աղմկահարույց միջադեպերի կիզակետում՝ տարբեր շրջանակներում նրա մասին մեծամասամբ դրական են արտահայտվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասնագետները բացատրել են՝ ինչու է օգտակար պարբերաբար վերագործարկել սմարթֆոնըՀնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում ՀայաստանումԹրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր քարտուղար է նշանակելՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 475-իՊլաստիկ վիրաբույժը պարզաբանել է՝ ազդո՞ւմ է արդյոք բլեֆարոպլաստիկան տեսողության վրաՇվեդիան կործանիչներ և ռազմանավեր կուղարկի Ռուսաստանի սահմանների մոտՎճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը կոչով դիմել է ԱրևմուտքինՄենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Ուկրաինայի հետ շփումների հնարավորության մասինՎոլոչկովան կտրուկ է արտահայտվել Քանյե Ուեսթի մասինԳարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան Թբիլիսիում սուպերմարկետում վեճից հետո Ռուսաստանի քաղաքացի է սպանվելՊրիգոժինը կոչ է արել թույլ չտալ Քանյե Ուեսթի համերգների չեղարկումը ՌուսաստանումԱյս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց Ինչու է Արևմուտքը աջակցում Ուկրաինային․ վերլուծաբանԱրդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից Նիդեռլանդների հատուկ ծառայությունները ցանկանում են ընդլայնել լիազորությունները՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համարԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը գերակատարում է Ռուսաստանի առջև ստանձնած պարտավորություններըՄեծ Բրիտանիայում կոչ են արել ճնշում գործադրել Թրամփի վրաԿոչ է արվել ուժեղացնել անասնաբուժական դեղամիջոցների պետական վերահսկողությունըՔոչարյանի գործով 60 քննիչ է ներգրավված. Ռուսաստանը փոխում է մարտավարությունը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Ուկրաինայի հետ հրադադարի վերաբերյալԲելգիան ԱՄՆ դեսպանին կանչել է նախարարի հասցեին վիրավորական գրառման պատճառովՏոկաևը նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր թերությունըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ Եվրախորհրդարանում կոչ են արել դադարել լինել «Ուկրաինայի հիմարները»ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԵՄ երկրների կողմից տանկերների կալանման հետևանքների մասինՉինաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառք ստանալու համարԲուդանովը խոստովանել է ձախողումըՇաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր Եվրամիության երկրորդ խոշոր տնտեսությունը հազիվ է խուսափել ռեցեսիայից«Ռոսկոսմոս»-ում բացատրել են՝ ինչու է անհրաժեշտ սկսել Լուսնի ուսումնասիրությունըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին խորհրդական է նշանակել Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից Ուկրաինական լրատվամիջոցը հայտնել է Կիևի «օդային շրջափակման» նոր մարտավարության մասինՖրանսիայում և Իսպանիայում կտրուկ գնաճ է արձանագրվելԱՄՆ-ն Մեքսիկայի սահմանին լազերային ճառագայթով երեք անօդաչու թռչող սարք է խոցելԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Hyundai Elantra»-ն գլխիվայր հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքումՆեպալում տարերքն ազդել է առնվազն 93 հազար մարդու վրա Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարիՌուսաստանը լավ է վարվել Հորմուզի նեղուցի հարցում․ ԹրամփՌուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը․ նախարարԴոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումըՂազախստանի նախագահը ցրել է կառավարությունը«Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանումՀորմուզի նեղուցը բաց է. ԹրամփՀայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ
Ամենադիտված