«Ձևավորվել է զուգահեռ դատական մարմին». Ալեք Ենիգոմշյան
Իրավունք
Մայիսի 15-ին տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում բանախոսներ Ալեք Ենիգոմշյանը և Հրանուշ Խառատյանը խոսեցին Արդարության ատյանի՝ որպես Հայաստանում անցումային արդարադատության սկզբունքով գործող այլընտրանքային դատական մարմնի ձևավորման մասին, ներկայացրեցին ատյանի առաքելությունը և գործառույթները։
«Հայաստանում գործող օրենքները կարելի է բաժանել երկու մասի` օրենքներ, որոնք ձևականության բնույթ են կրում, և օրենքներ, որոնք անարդարության սկզբունքի հիման վրա են հիմնված»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
«Որոշ դատավորներ ստիպված են եղել խեղել ճակատագրեր, խաբել մարդկանց, հաստատել կառավարության իրավունքը` պետության կարիքները հոգալու նպատակով մարդկանց տներից դուրս վռնդել, պետբյուջեից վճարել Եվրադատարանի որոշումների դեպքում դատարանի կողմից սխալ, մեղմ ասած` հանցավոր որոշումների համար»,- ասաց Հրանուշ Խառատյանը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)