ՀՔԾ վարույթ է ընդունվել խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում' ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը: «Շենլին» ՍՊ ընկերության իրավաբանական տնօրեն Աստղիկ Ե.-ի հաղորդման հիման վրա' ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ընկերության փաստացի տնօրեն Շահեն Մ.-ն իրենից' Աստղիկ Ե.-ից, խոշոր չափերի գումար է հափշտակել: Միաժամանակ Շահեն Մ.-ն նախաքննական մարմնին հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրենից պահանջել և ստացել է 18 մլն դրամ: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)