Դանակահարություն` Վանանդ գյուղում
Իրավունք
Ոստիկանության Բաղրամյանի բաժնում մայիսի 17-ին' ժամը 00.15-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին հիվանդանոց են տեղափոխվել 1987թ. ծնված Լյուդվիգ Վ.-ն' «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, 1997թ. ծնված Հովհաննես Վ.-ն' «ծնոտի կոտրվածք աջից» ախտորոշմամբ, և 1988թ. ծնված Գուրգեն Դ.-ն' «աջ ձեռնաթաթի սալջարդ վերք, կրծքավանդակի առաջնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 16-ին' ժամը 21.00-ից մինչև 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանանդ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել է անհայտ անձը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1992թ. ծնված Տիգրան Ն.-ն, 1992թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1991թ. ծնված Հայկ Բ.-ն: Մայիսի 17-ին' ժամը 14.05-ին, նրանք ինքնակամ ներկայացել են բաժին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Լյուդվիգ Վ.-ն գտնվում է անգիտակից վիճակում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)