Զատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմաց Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ Հայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. Այվազյան Ադրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալները P.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվը Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան 1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետները Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան 115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) 

Դատական դետարտամենտ - ՄԻՊ հրաձգությունը շարունակվում է

Իրավունք

ՀՀ դատական դեպարտամենտն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` մայիսի 19-ին Դատական դեպարտամենտի առնչությամբ տարածված հայտարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաշվի առնելով հանրության՝ օբյեկտիվ, անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` ՀՀ դատական դեպարտամենտից նշում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Մարդու իրավունքների խախտում հայտնաբե րելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» որոշում, որը փորձ է արվել հանրությանը մատուցել «սկանդալային» վերնագրով:

«Անտեսելով ամեն գնով ընթերցող ձեռք բերելու` դեղին մամուլին հարիր ՄԻՊ-ի գործելակերպը` հարկ ենք համարում հանրության սեփականությունը դարձնել գործի հիմքում դրված այն օբյեկտիվ հանգամանքերը, որոնց, ըստ էության, ՄԻՊ-ը չի ցանկացել անդրադառնալ: Մասնավորապես, մինչ վերոնշյալ որոշման հրապարակումը, ՄԻՊ-ի կողմից այն ուղարկվել է նաև ՀՀ դատական դեպարտամենտ, որի վերաբերյալ Դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի գրությամբ կրկին անգամ հանգամանալից տրվել է սպառիչ պարզաբանում: Նկատի ունենալով այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ սույն խնդրի շուրջ կ ատարված հրապարակային գործողություններում տեղ չեն գտել Դեպարտամենտի ղեկավարի պարզաբանումները, ինչն էլ հանրության շրջանում կարող է առաջացնել թյուր պատկերացում, ստորև ներկայացնում ենք պարզաբանող գրությունն ամբողջությամբ:

«Հարգելի պարոն Անդրեասյան,

Ձեր 25.04.2014թ. թիվ 01/14.2/1636-14 և 01/09/1637-14 գրություններին կից ուղարկված` «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» 23.04.2014թ. որոշումներում տեղ գտած փաստական հանգամանքներին և ներկայացված իրավական նորմերին արդեն իսկ անդրադարձ է կատարվել ՀՀ դատական դեպարտամենտի մի շարք գրություններով, մասնավորապես` 22.04.2014թ. թիվ ԴԴ-1 Ե-2221 գրությամբ։ Դրանից զատ, տեղեկացվում է, որ անձանց` քրեական գործերի նյութերից պատճեններ ստանալու իրավունքը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Այսպես, նշված օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի համաձայն` մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն, իսկ նույն մասի 19-րդ կետի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջո ցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը։

Ձեր որոշումներում նկարագրված իրավիճակներում դիմումատուները պահանջել են ոչ թե նախաքննության փուլում գտնվող գործերի նյութերի պատճենները, այլ այնպիսի գործերի, որոնք արխիվացվել և պահվում են ՀՀ դատարանների արխիվում։ Հետևաբար, վերոնշյալ որոշումներով ներկայացված առաջարկությունների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործողություններով (առավել ևս' անգործությամբ) որևէ կերպ չեն խախտվել դիմումատուների իրավունքները։

Բացի դրանից, հայտնում ենք, որ, օրինակ, դիմումատու Արթուր Այվազյանի կողմից պահանջվող քրեական գործը բաղկացած է 15 հատորից, որոնցում առկա փաստաթղթերի ծավալը կազմում է 5527 էջ։ Նույնքան հատորից է բաղկացած նաև դատապարտյալ Արամ Դավթյանին վերաբերող քրեական գործը։ Նման պայմաններում ակնհայտ է, որ բազմածավալ այդ փաստաթղթերը պատճենահանելը և դիմողին տրամադրելը ենթադրում է էական ծախսերի կատարում։ Մինչդեռ, &laqu o;Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և, մասնավորապես, դրա 1-ին հավելվածում ՀՀ դատական դեպարտամենտի կողմից իրականացման ենթակա բյուջետային նմանօրինակ ծախս առհասարակ նախատեսված չէ, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ըստ այդմ, անհասկանալի է, թե ինչպես կարելի է միջոցներ ձեռնարկել դատական գործերի նյութերից պատճենների տրամադրման համար պետական տուրք վճարելու պահանջի ներկայացման և դրա գանձման դեպքերը բացառելու, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ` այն պարագայում, երբ կատարված գործողություններն ուղղակիորեն բխել են սահմանադրական և օրենսդրական (այդ թվում նաև` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի) համապատասխան պահանջներից։

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով որպես վարչարարության հիմնարար սկզբունք ամրագրված է նաև տնտեսավարության սկզբունքը։ Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը։

Ամփոփելով վերոգրյալը` կրկին անգամ տեղեկացնում ենք, որ դատապարտյալներ Արթուր Այվազյանին և Արամ Դավթյանին քրեական գործերում առկա նյութերի պատճեն ները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով և չափով` պետական տուրքը համապատասխան հաշվեհամարին վճարելուց և անդորրագրերը ներկայացնելուց հետո»»,-նշված է դեպարտամենտի պարզաբանման մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` մայիսի 19-ին տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմացՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում
Ամենադիտված