Վիճաբանություն և ծեծկռտուք սրճարանում. երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է աղջկան
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները մայիսի 20-ին' ժամը 22.00-ին, բաժին են ներկայացրել 1986թ. ծնված Արմինե Խ.-ին և 1977թ. ծնված Ռոման Գ.-ին, որոնք նույն օրը' ժամը 19.00-ին, Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանել են իրար հետ: Վիճաբանության ընթացքում Ռոման Գ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արմինե Խ.-ի մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին