Շիրակի ոստիկանապետը ՀՔԾ-ում բացատրություն է տվել. Aravot.am
Իրավունք
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Վարդան Նադարյանը օրերս հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել ու բացատրություն գրել մամուլում շրջանառվող այն լուրերի մասին` համաձայն որի` իր և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր միջև տեղի միջադեպ է տեղի ունեցել:
Aravot.am-ի հետ զրույցում գնդապետ Նադարյանն ասաց, որ դա օրենքի պահանջն է` ուսումնասիրել մամուլում տեղ գտած հրապարակումները և պարզել ճշմարտությունը` եղե՞լ է նման միջադեպ, թե՞ ոչ: «Բացատրություն գրել եմ հատուկ քննչական ծառայությունում, նորից պնդում եմ, որ նման միջադեպ չի եղել», – ասաց ոստիկանապետը:
Կայքը փորձել է պարզել, թե արդյո՞ք ՀՔԾ հրավիրվել է նաև Հայաստանին մեծ փառք բերած, մեկ ամիս առաջ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում թուրք ըմբիշին 5:0 հաշվով տապալած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` «Սպիտակ Արջ»-ը ու նրա սպորտսմեն եղբայրը` Ռաֆայելը: Հատուկ քննչական ծառայության լրատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Միքայել Ահարոնյանը միայն ասաց, որ նյութեր են նախատապաստվում և ավելին չեն կարող ասել:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին