Նոր հանցադրվագներ նախկին քննիչի գործունեությունից (տեսանյութ)
Իրավունք
Ոստիկանությունը նոր հանցադրվագներ է հրապարակել նախկին քննիչի գործունեությունից:
Հիշեցնենք, որ 2013 թվականին նախկին քննիչ Արթուր Ղազարյանին էր հանձնարարվել 4-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը, որի ընթացքում վերջինս պարզել է, որ երեխայի մահվան դեպքից առաջ նրա ծնողները դիմել են բուսաբուժությամբ զբաղվող մի կնոջ օգնության, որպեսզի վերջինս բուժի երեխային, սակայն երեխան մահացել է: Նյութերով բուսաբուժությամբ զբաղվող կնոջ օգտին ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված, իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու, քրեկան գործի հարուցումը մերժելու դիմաց Արթուր Ղազարյանը նրանից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այլ մանրամասներ առաջարկում ենք դիտել ոստիկանության պատրաստած ռեպորտաժում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին