Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ
Իրավունք
Քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման' 2014թ. մայիսի 10-ին' ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում ոստիկանության երկու ծ առայողներ իրեն քաշելով նստեցրել են ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենան, որտեղ նրանցից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին