Քաղաքացիներն ամենաշատը բողոքում են իրավապահ մարմինների հետ կապված խնդիրներից. Կարեն Անդրեասյան
Իրավունք
Քաղաքացիները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ամենաշատը դիմում են հիմնականում իրավապահ մարմինների հետ կապված խնդիրներով: Այս մասին ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը' պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին: «Թվում է, թե մեր երկրում սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի շատ են և հիմնական բողոքները պետք է լինեն այս ոլորտից, սակայն մարդիկ շարունակում են ավելի շատ բողոքել իրավապահ համակարգից՝ հիմնականում դատարաններից և դատախազությունից, իրավապահ մարմինների հետ առնչությունից»,- ասաց Անդրեասյանը:
Անդրեսյանը տեղեկացրեց, որ իրավապահ մարմիններից դժգոհություններին հաջորդում են արդեն սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված դիմումները:
ՄԻՊ-ն ավելի շատ դիմումներ է ստանում Շիրակի, Լոռիի և Սյունիքի մարզերից: Կարեն Անդրասյանի կարծիքով` դա կապված է նրա հետ, որ ՄԻՊ-ն այդ մարզերում գրասենյակներ ունի: «Այդ մարզերի բնակիչները մեզ ավելի մոտ են, և միգուցե դրա հետ է կապված, որ նրանք ավելի ակտիվ են, սակայն սա միայն իմ կարծիքն է»,- եզրափակեց Անդրեասյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին