Բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ
Իրավունք
Քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման, 2014թ. մայիսի 5-ին' ժամը 24.00-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ իրեն, օրենքի խախտմամբ, ձեռնաշղթաներով շղթայակապված վիճակում տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ' դրանով իսկ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին