Ոստիկանությունը հետաքննում է Աքորի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի մանրամասները
Իրավունք
Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի կոտրվածքով և աջ նախաբազկի սալջարդ քերծվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1982թ. ծնված Գագիկ Թ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աքորի գյուղում վիճաբանության ժամանակ: Մայիսի 31-ին' ժամը 00.35-ին, նա հաղորդում է տվել, որ նույն օրը' ժամը 20.00-ի սահմաններում, Աքորի գյուղի իրենց տան բակում համագյուղացիներ' 1967թ. ծնված Ստյոպա Ա.-ն և 1978թ. ծնված Սամվել Ս.-ն, ծեծի են ենթարկել իրեն և մորը՝ 1960թ. ծնված Լուսաբեր Թ.-ին' պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին