Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան Այս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից Քոչարյանի գործով 60 քննիչ է ներգրավված. Ռուսաստանը փոխում է մարտավարությունը (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ Շաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Hyundai Elantra»-ն գլխիվայր հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում Նեպալում տարերքն ազդել է առնվազն 93 հազար մարդու վրա Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը․ նախարար Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է 

Ավարտվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի փետրվարի 28-ին Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյանները հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին` 2014 թվականի փետրվարի 26-ին քաղաքացի Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ նրանցից տեղեկություններ ճշտելու և բացատրություն վերցնելու նպատակով:

Նույն օրը` ժամը 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանը Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ Արսեն Հայրապետյանից տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանության բաժնի աշխատասենյակում բռնություն է կիրառել նրա նկատմամբ:

Վերոհիշյալ նպատակով Արսեն Հայրապետյանի նկատմամբ բռնություն է գործադրել նաև ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանը: Այնուհետև Արսեն Հայրապետյանը տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի մեկ այլ աշխատասենյակ, որտեղ Ա. Թաթոսյանը վերստին նրանից տեղեկություններ կորզելու նպատակով իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածքներ:

2014 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Արտյոմ Թաթոսյանը, Վարդ Գրիգորյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկություններ են ցանկացել կորզել նաև Գնել Հայրապետյանից, ում նկատմամբ ևս վերջիններս բռնություն են գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Նույն օրը ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Գրիգորյանն Արսեն Հայրապետյանին սպառնացել է, որ Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ չհայտնելու դեպքում թույլ չի տա գնալ տուն:
Տեղեկություններ կորզելու նպատակով Վ. Գրիգորյանը, առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության, Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյաններին տևական ժամանակով ապօրինի պահել է անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանին, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանին և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ասենք, որ մինչդատական վարույթում Արտյոմ Թաթոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, իսկ Վարդ Գրիգորյանի և Կարեն Հարությունյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Ուկրաինայի հետ շփումների հնարավորության մասինՎոլոչկովան կտրուկ է արտահայտվել Քանյե Ուեսթի մասինԳարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան Թբիլիսիում սուպերմարկետում վեճից հետո Ռուսաստանի քաղաքացի է սպանվելՊրիգոժինը կոչ է արել թույլ չտալ Քանյե Ուեսթի համերգների չեղարկումը ՌուսաստանումԱյս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց Ինչու է Արևմուտքը աջակցում Ուկրաինային․ վերլուծաբանԱրդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից Նիդեռլանդների հատուկ ծառայությունները ցանկանում են ընդլայնել լիազորությունները՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համարԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը գերակատարում է Ռուսաստանի առջև ստանձնած պարտավորություններըՄեծ Բրիտանիայում կոչ են արել ճնշում գործադրել Թրամփի վրաԿոչ է արվել ուժեղացնել անասնաբուժական դեղամիջոցների պետական վերահսկողությունըՔոչարյանի գործով 60 քննիչ է ներգրավված. Ռուսաստանը փոխում է մարտավարությունը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Ուկրաինայի հետ հրադադարի վերաբերյալԲելգիան ԱՄՆ դեսպանին կանչել է նախարարի հասցեին վիրավորական գրառման պատճառովՏոկաևը նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր թերությունըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ Եվրախորհրդարանում կոչ են արել դադարել լինել «Ուկրաինայի հիմարները»ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԵՄ երկրների կողմից տանկերների կալանման հետևանքների մասինՉինաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառք ստանալու համարԲուդանովը խոստովանել է ձախողումըՇաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր Եվրամիության երկրորդ խոշոր տնտեսությունը հազիվ է խուսափել ռեցեսիայից«Ռոսկոսմոս»-ում բացատրել են՝ ինչու է անհրաժեշտ սկսել Լուսնի ուսումնասիրությունըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին խորհրդական է նշանակել Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից Ուկրաինական լրատվամիջոցը հայտնել է Կիևի «օդային շրջափակման» նոր մարտավարության մասինՖրանսիայում և Իսպանիայում կտրուկ գնաճ է արձանագրվելԱՄՆ-ն Մեքսիկայի սահմանին լազերային ճառագայթով երեք անօդաչու թռչող սարք է խոցելԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Hyundai Elantra»-ն գլխիվայր հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքումՆեպալում տարերքն ազդել է առնվազն 93 հազար մարդու վրա Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարիՌուսաստանը լավ է վարվել Հորմուզի նեղուցի հարցում․ ԹրամփՌուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը․ նախարարԴոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումըՂազախստանի նախագահը ցրել է կառավարությունը«Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանումՀորմուզի նեղուցը բաց է. ԹրամփՀայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. ՏնտեսագետՀայտնի է Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը«Որտե՞ղ են մեր երեխաները»․ անհայտ կորածների շուրջ 1000 ընտանիք դեռ պատասխանի է սպասում Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՏիգրան Պետրոսյանը վերանշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԻնչի կհանգեցնի Ուկրաինայում կանանց մոբիլիզացիան․ ԶԼՄՎերաքննիչ դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի բողոքը․ Նազելի ԲաղդասարյանՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըՎիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոցԳերմանական արդյունաբերությունը Մերցից պահանջում է ավելի կոշտ քաղաքականություն վարել Չինաստանի նկատմամբԱնհետ կորածների ծնողներն ու հարազատները Հայաստանում ասոցիացիա են ստեղծում՝ նրանց ճակատագիրը պարզելու համար
Ամենադիտված