Վիճաբանություն և ծեծկռտուք` Գորիսում
Իրավունք
Հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հունիսի 5-ին' ժամը 17.00-ին, հաղորդում է ստացվել, որ այտոսկրի կոտրվածքով և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 1947թ. ծնված Վազգեն Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը' ժամը 16.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում, վիճաբանության ժամանակ, 1972թ. ծնված Արամ Հ.-ն գլխով հարվածել է իր դեմքին, այնուհետև ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին' պատճառելով մարմնական վնասվածքներ: Արամ Հ.-ն հրավիրվել է բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին