Հրազենն ու ռազմամթերքն անփութորեն պահպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ
Իրավունք
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով' ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի' 2014 թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայության ոստիկանը, ծառայություն իրականացնելիս, ծառայակցի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը:
Հրազենը վերցրած ոստիկանի կողմից զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից վերջինս ստացել է հրազենային վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին