Սպանություն Կոտայքի մարզում. մահացածը կին է
Իրավունք
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հունիսի 10-ին' ժամը 23.20-ին, հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան Ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով' սպանել է 1975թ. ծնված Էթերի Աղաբաբյանին: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին