Հայտնի է Շանթ Հարությունյանի դատի ժամանակ դատարանի բակում կրակոցներ արձակած անձի ինքնությունը
Իրավունք
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած անձը Հայկ Կյուրեղյանն է: Նրան բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Օդամղիչ ատրճանակից նրա արձակած կրակոցներից ոստիկանության հինգ ծառայողներ են վիրավորվել:
Հունիսի 12-ին Երեւանի կենտրոնում անկարգություններ հրահրած «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստի մեկնարկին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ են հնչել: Կրակողը նախ հայտարարել է, որ ամեն կերպ խանգարելու է դատավարությունը, այնուհետև, բարձրանալով մի մեքենայի վրա, սկսել է ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ:
Լուսանկարը` NEWS.am


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին