Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ. ՀՔԾ
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման' 2013 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում ոստիկանները տեղեկություններ կորզելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ' ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար