Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքը դեռևս չի ավարտվել
Իրավունք
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության վաճառքը դեռևս չի ավարտվել: Այս մասին Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին: «Այդ գործարքը դեռևս չի ավարտվել, ես ընդամենն այդքանը գիտեմ: Չեմ կարող ասել, թե ինչ վիճակ է ու ինչ խնդիրներ կան»,- ասաց նա:
Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ հունիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կերկարացնի Որոտան ՀԷԿ-ի ներկայի շահագործող ընկերության լիցենզիայի ժամկետը:
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև հունվարի 29-ին ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին