Ոստիկանները մեղադրյալից հարկադրաբար սուտ ցուցմունք են կորզել. ՀՔԾ
Իրավունք
Քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով'ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման' իր և Տոնական Ղ.-ի միջև ծագած վիճաբանության փաստով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության հիշյալ բաժնի քննիչները, համոզելու և հարկադրելու միջոցով, իրենից կորզել են դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին