115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) 

Օրենսդիրները քննարկում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը նվազեցնող նախագիծը

Իրավունք

Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտուների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը: Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկության արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելու դեպքում գործող 10 հազար դրամի տուգանքը դարձնել 5000 դրամ: «Երկրորդ նվազեցվող իրավախախտումը վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնների խախտումն է: Այս դեպքում սովորաբար մեքենան տուգանային հրապարակ է տարվում և տուգանքի չափը կազմում է 40 հազար դրամ, հիմա մենք առաջարկում ենք կրկնակի նվազեցնել տուգանքի չափը՝ դարձնելով այն 20 հազար դրամ»,- ասաց Օսիկյանը:

Առաջարկվում է վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու համար երթևեկելի մասին ոչ զուգահեռ կայանելու համար նախատեսված 10 հազար դրամ տուգանքի չափը նվազեցնել և դարձնել 5000 դրամ:

Նախագծով առաջարկվում է նաև հետիոտնային անցման վրա տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար սահմանված 20 հազար դրամ տուգանքը նվազեցնել՝ դարձնելով 15 հազար դրամ:

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև արագության գերազանցման հետ կապված տուգանքների նվազեցման հետ: Օսիկյանը նշեց, որ առաջարկվում է 1-10 կմ/ժամ արագության գերազանցման դեպքում յուրաքանչյուր 1 կիլոմետրի գերազանցման համար նախատեսվող տուգանքը սահմանել 1000 դրամի չափով: «Այսօր, գիտեք, նման դեպքերում սահմանված է 10 հազար դրամի չափով տուգանք: Հիմա մենք առաջարկում ենք յուրաքանչյուր մեկ կմ/ժամ արագության գերազանցման համար տուգանքի չափը սահմանել 1000 դրամ: Այսինքն, եթե սահմանված է մինչև 60 կմ/ժամ առավելագույն արագություն և վարորդը վարոր դը, օգտագործելով նաև 10 կմ/ժամ լրացուցիչ արագությունը, գերազանցել է 71 կմ/ժամը, ապա նա կտուգանվի 1000 դրամով, եթե 2 կմ/ժամով է գերազանցել արագությունը, կտուգանվի 2000 դրամով»,- ասաց Օսիկյանը:

Առաջարկվում է նաև 11-20 կմ/ժամ արագության գերազանցման դեպքում յուրաքանչյուր 1 կմ/ժամ խախտման դեպքում տուգանքի չափը սահմանել՝ բազմապատկելով յուրաքանչյուր կիլոմետրի համար 1500 դրամի չափով: «Նշեմ, որ եթե այսօր 81կմ/ժամ արագությամբ երթևեկելու համար վարորդը պատժվում էր 30 հազար դրամով, ապա ներկայացվող նախագծի պայմաններում կտուգանվի 16 500 դրամով»,- ասաց նա:

Օսիկյանը տեղեկացրեց նաև, որ նախագծով առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթեևեկության համար վտանգավոր խախտումների համար նախատեսված տուգանքի չափերը: «Օրինակի համար, եթե մայրուղու վրա նախատեսված է 80 կիլոմետր ժամ արագություն և վարորդները գերազանցում են արագությունը մինչև 170-180 կմ/ժամ, ամենից բարձր տուգանքը սահմանել 500 հազար դրամի չափով, 51-80 կմ/ժամով արագությունը գերազանցելու դեպքում 200 հազար դրամ, իսկ 31-50 կմ/ժամով գերազանցելու դեպքում 100 հազար դրամ»,- ասաց փոխոստիկանապետը՝ ընդգծելով, որ այս նախագծով այն վարորդները, ովքեր չնչին ա րագություն են խախտում, կպատժվեն ավելի քիչ, իսկ նրանք, ովքեր էականորեն կգերազանցեն սահմանված արագությունը, կպատժվեն խստորեն:

Կնվազեցվի նաև առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքի չափը, որի համար նախատեսված է 5000 դրամ: «Մենք առաջարկում ենք այն դարձնել 3000 դրամ: Իհարկե, խոսքը վերաբերում է այն վարորդներին, ովքեր ունեն վարորդական իրավունք, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ պահին այն նրանց մոտ չէ»,- մանրամասնեց Օսիկյանը:

Առաջարկվում է նաև առանց համապատասխան թույլտվության կանգառների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցներով երթևեկությունը սահմանափակելու համար գործող 50 հազար դրամ տուգանքի փոխարեն ֆիզիկական անձանց համար սահմանել 10 հազար դրամ տուգանք: Օսիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն մասնավոր անձանց, ովքեր իրենց շինությունների դիմաց որոշակի պատնեշներ են դնում և խոչընդոտում են երթևեկությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան
Ամենադիտված