Մասնավոր ընկերությունը երթևեկության կանոնների խախտման տուգանքների կեսը ստանում է կատարած պարտավորությունների դիմաց. Արթուր Օսիկյան
Իրավունք
Կառավարությունը դեմ չէ ճանապարհային երթևեկության արագաչափերը և տեսախցիկները շահագործող ընկերության հետ քննարկել երթևեկության կանոնների խախտման դիմաց գանձվող գումարի հարաբերակցության հարցը: Այս մասին Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե ե՞րբ է կառավարությունը պատրաստվում հասնել նրան, որպեսզի խախտումների դիմաց գանձվող տուգանքներն ամբողջությամբ մուտք գործեն պետական բյուջե: «Այս պահին այդ հարաբերակցությունը 50-50 է, և մասնավորին այդ գումարները տրվում են նրանց ստանձնացծ պարտավորությունների կատարման դիմաց: Տեղեկացնեմ, որ տեսախցիկներն ու արագաչափերը շահագործող ընկերությունն արդեն շուրջ 7 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել և այս տարի էլ պատրաստվում է 3.1 միլիարդ դրամի ներդրում կատարել»,- ասաց Օսիկյանը:
Նա նշեց, որ կառավարությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել այս հարցը և առաջիկայում էլ կարող է քննարկել այդ հարաբերակցությունը փոխելու հարցը՝ կապված շահագործող ընկերության կատարած ծախսերի և եկամուտների հարաբերակցության հետ: «Կառավարությունը երբեք դեմ չի եղել այս հարցը քննարկելուն, և առաջիկայում էլ այս հարցին անդրադարձ կլինի»,- ասաց Օսիկյանը:
Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքների չափը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին